Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Սուդանում կործանված ինքնաթիռի անձնակազմի 5 անդամները ՀՀ քաղաքացիներ են

Սուդանում կործանված ինքնաթիռի անձնակազմի 5 անդամները ՀՀ քաղաքացիներ են
04.11.2015 | 21:45

ՀՀ արտգործնախարարությունից հայտնել են, որ Հարավային Սուդանում ռուսական անձնակազմով բեռնատար ինքնաթիռի վթարի, ինքնաթիռի անձնակազմի հետ կապված մանրամասները ճշտվում են: LifeNews-ը՝ Հարավային Սուդանի նախագահի պաշտոնական ներկայացուցչին հղումով, հաղորդել էր, որ Հարավային Սուդանում՝ Ջուբայի օդանավակայանի մոտ վթարված բեռնատար ինքնաթիռում եղել է 12 ուղևոր և անձնակազմի 6 անդամ, որոնցից հինգը՝ հայ, մեկը՝ ռուս: Ջուբայի օդանավակայանի տնօրենի տեղեկությունների համաձայն՝ հաջողվել է ողջ մնալ երեք ուղևորի: Նախնական տվյալներով՝ ընդհանուր առմամբ ավիավթարի հետևանքով մահացել է 39 մարդ։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ ինքնաթիռն ընկել է ֆերմաների վրա, այդ պատճառով զոհերի թիվը կարող է ավելանալ։ Ըստ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայության հաղորդագրության՝ Հարավային Սուդանում նոյեմբերի 4-ին կործանված ԱՆ-12 ինքնաթիռը շահագործում էր տաջիկական Asia Airways ընկերությունը: Անձնակազմը բաղկացած էր նաև հայազգի օդաչուներից: Եգիպտոսում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով՝ Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի զոհված անձնակազմի անդամներից հինգը ՀՀ քաղաքացիներ են։

Դիտվել է՝ 1544

Մեկնաբանություններ